

Տնտեսությունը զբաղվում է օրգանական հատապտուղների՝ մասնավորապես ելակի, ինչպես նաև խոտաբույսերի և հացահատիկային մշակաբույսերի աճեցմամբ ու վերամշակմամբ։ Մեր գործունեության հիմքում գյուղատնտեսական ավանդույթների, ժամանակակից փորձի և բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի ներդաշնակ համադրությունն է։ «Բարեբեր» օրգանական այգին գտնվում է Կոտայքի մարզի Արագյուղ համայնքում՝ Արայի լեռան ստորոտում, որտեղ մաքուր բնությունն ու բարենպաստ կլիման ստեղծում են բարձրորակ և բնական արտադրանքի համար լավագույն պայմանները։


Վան Արդին բուտիկ գինեգործարան է՝ տեղակայված Արագածոտնի պատմական գինեգործական տարածաշրջանում։


Ընկերությունը զբաղվում է սերկևիլի մշակությամբ։
Առցանց հարթակ՝ նվիրված օրգանական գյուղատնտեսության, շրջանաձև տնտեսության և կայուն զարգացման ոլորտներում գիտելիքների տարածմանը։

Միացե՜ք մեր աճող համայնքին
Լիիրավ անդամ կարող են դառնալ Հայաստանում կամ արտերկրում գործող «Օրգանական» կամ «Օրգանական անցումային փուլում գտնվող» ֆերմերները, ինչպես նաև օրգանական արտադրողներն ու մշակող ընկերությունները։
Փոխկապակցված անդամ կարող են դառնալ ֆերմերներ, արտադրողներ, մշակող ընկերություններ, վերավաճառողներ, սուպերմարկետներ, խանութներ, ռեստորաններ, ծառայություններ մատուցող կազմակերպություններ (հավաստագրող մարմիններ, խորհրդատվական ընկերություններ և այլն), կրթական հաստատություններ, տուրիստական գործակալություններ, ՀԿ-ներ, ինչպես նաև անհատներ՝ սպառողներ, ոլորտի ընկերներ և աջակիցներ։
