Անթառամ
Ապրանքի տեսակները և համառոտ նկարագրությունը | Ընկերությունն արտադրում է օրգանական դեղաբույսեր և օրգանական բուսական թեյեր: Արտադրանքի համար բույսերը հավաքվում են Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Լոռու և Տավուշի մարզերից: |
---|---|
Առանձնահատկությունները | Արտադրական գործընթացը վերահսկվում է դեղագործների կողմից, ինչն ապահովում է թե օրգանական պահանջներին, և թե սննդամթերքի անվտանգության և դեղագործական լավորակության համապատասխանություն: |
Ընկերության պատմությունը, տեսլականը, առաքելությունը | Ընկերության պատմությունը սկիզբ է առնում 1980-աններից: Դեղագործ Անտոն Գալստյանն, ավարտելով Երևանի բժշկական ինստիտուտի դեղագործական բաժինը, տարիներ շարունակ շրջել է Հայաստանով, զբաղվել բանահավաքչությամբ և ուսումնասիրել տարբեր գյուղերի բուսաբուժական ավանդույթները: Համադրելով ավանդական դեղատոմսերը ժամանակակից ապացուցողական բժշկության սկզբունքների և դեղագործական գիտական գրականության տվյալների հետ՝ մշակել է յուրահատուկ դեղատոմսեր և 1989 թվականից ձեռնարկել դեղաբույսերի և թեյերի արտադրություն: 2018թ.-ից ընկերությունն իր արտադրանքն արտահանում է Գերմանիա, 2019թ.-ից՝ Ֆրանսիա: 2016թ.-ից մասնակցում է բազմազան ցուցահանդեսների և ակտիվորեն աշխատանքներ իրականացնում շուկան և գործընկերների ցանկն ընդլայնելու ուղղությամբ: Ընկերության զարգացման տեսլականի հիմքում շուկայում հավելյալ արժեք բերող մրցունակ արտադրանք առաջարկելն է: Ընկերությունը նպատակ ունի իր գործունեությամբ նպաստել նաև գործընկերների զարգացմանն ու առաջխաղացմանը, շահույթ ստանալու հնարավորությունների ստեղծմանը, օրգանական արտադրությունը լայն սպառողին հասանելի դարձները և օրգանական արտադրատեսականու ընդլայնումը: |
Սերտիֆիկացում | Սերտիֆիկացված Օրգանական ՀՀ/ԳԿ/ԵՄ 2019-284 Սերտիֆիկացումը կատարվել է «Էկոգլոբ» ընկերության կողմից: |
Օրգանական արտադրանքը | Ներկայում սպառողական փաթեթավորմամբ օրգանական արտադրանք չի առաջարկվում |