Home

Մենք ֆերմերների, արտադրողների, մշակող ձեռնարկությունների, քաղաքականություն մշակողների, ոլորտային կրթական նախաձեռնություններ իրականացնողների և սնունդը գնահատողների ցանց ենք, որը նպատակ ունի խթանելու Հայաստանում օրգանական սննդի արտադրությունը, մշակումը և սպառումը, կայուն գյուղատնտեսությունը և էկոլոգիապես մաքուր շրջակա միջավայրը: Մենք արտադրում ենք և նպաստում ենք տեղական արտադրության սննդամթերքի սպառմանը թե՛ Հայաստանում, և թե՛ մեր երկրի սահմաններից դուրս:

Ձևավորել օրգանական և անվտանգ սննդի համակարգ, որը կնպաստի մարդկանց առողջությանը և մաքուր շրջակա միջավայրի ստեղծմանը Հայաստանում։

Ուժեղ և միասնական ազգային ձայն ապահովել օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավաստագրված ֆերմերների, արտադրողների և մշակողների համար և ստեղծել ու աջակցել արտադրողի կողմից առաջնորդվող ազգային օրգանական շարժմանը և ներպետական քաղաքականության պլատֆորմին՝

  • մշակելով և քարոզելով քաղաքականություններ,
  • մեծացնելով ֆերմերների, արտադրողների և մշակողների կարողությունները,
  • նպաստելով Հայաստանի օրգանական սեկտորի դերակատարների միջև համագործակցությանը

Ներգրավվածություն. մենք անում ենք հնարավորը և մեր անդամների համար ապահովում ենք տեսանելի և շոշափելի հավելյալ օգուտներ, տրամադրում ենք գաղափարներ և դրանք փոխանցում ենք Հայաստանի օրգանական սեկտորին։ Մենք ոգեշնչում ենք մեր անդամներին և ոգեշնչվում ենք նրանց կողմից։

Համագործակցություն. մենք ունենք որոշումների կայացման հստակ և վստահելի կառուցվածք, որը հիմնված է ներառվածության և համաձայնության գալու պատրաստակամության վրա։ Մենք հավատարիմ ենք, բաց ենք և աջակցում ենք միմյանց։

Թափանցիկություն. մենք թափանցիկ ենք հաղորդակցության և ֆինանսական գործընթացներում։ Մենք հուսալի և հաշվետու գործընկեր ենք։

Արդյունավետություն. մենք արհեստավարժ ենք, ճկուն ենք մեր անդամների հստակ դիմումներին արձագանքելիս։

Մենք տրամադրում ենք բարձրորակ և պահանջարկի վրա հիմնված ծառայություններ՝ մեր անդամներին և խթանում ենք այդ ծառայությունները։

Մենք նպաստում ենք Հայաստանում օրգանական սեկտորի զարգացմանը։

Մենք հավասարակշռում ենք անհատական և խմբային շահերը։

Մենք խրախուսում ենք մեր անձնակազմին։

Մենք ցանկանում ենք (ֆինանսապես) անկախ դառնալ։

«ADC»-ի մասին

Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության («ՕԳԱՆ») մասին

«ՆԱԲՈՒ Հայաստանի» մասին

ԱԿԲԱ ֆեդերացիայի մասին

Ավստրիական զարգացման գործակալության մասին
Ավստրիական կառավարության աջակցությունը Հայաստանին սկսվել է 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելով: 2011-ից ի վեր Հայաստանն Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) թիրախային երկրներից է: Համագործակցությունն ուղղված է գյուղատնտեսության զարգացմանը, նպատակ ունի խթանել տնտեսական գործունեությունն ընդհանուր պայմանների բարելավման միջոցով և նպաստել գյուղատնտեսական արտադրության արդիականացմանն ու վերելքին նոու-հաուի փոխանցման միջոցով: 

ԱԶՀ-ի հիմնական ուղղություններից է գյուղատնտեսության զարգացումը՝ վերջնական նպատակ ունենալով կրճատել աղքատությունը և նպաստել բնակչության եկամուտների աճին: Ծրագրերն իրականացվում են կարողությունների զարգացման և առաջադեմ փորձի («նոու-հաու») փոխանակման միջոցով: 

Հասցե՝ Ցելինկագասսե 2 1010, Վիեննա, Ավստրիա 
Հեռ.՝ + 43 1 90399 – 0 
Էլ. փոստ՝ office@ada.gv.at 
Կայք՝ www.entwicklung.at


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ՀՀ առաջատար ֆինանսական կառույցներից մեկն է, որն իր հաճախորդներին տրամադրում է բանկային բազմաթիվ ծառայություններ, այդ թվում՝ առևտրային, գյուղատնտեսական, սպառողական, հիփոթեքային վարկերի տրամադրում։ 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը խթանում է Հայաստանում ֆինանսական ներգրավվածությունը, տրամադրում է նորարարական և արդյունավետ ֆինանսական լուծումներ՝ գյուղական համայնքների զարգացման հատուկ շեշտադրմամբ: 

Բանկը նպաստում է այն ծրագրերին, որոնք ուղղված են սոցիալական և շրջակա միջավայրի պահպանմանը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Գյուղատնտեսական Բանկերի Միջազգային Կոնֆեդերացիայի (CICA), Հայաստանի Բանկերի Միության անդամ է: Բանկն ունի 60 մասնաճյուղ, որոնցից 19-ը՝ Երևանում, մնացածը` Հայաստանի 10 մարզերում, ինչպես նաև 182 բանկոմատ ՀՀ ամբողջ տարածքում: 
Հասցե՝ Արամի 82-84, Երևան, Հայաստան 
Հեռ.՝ (+374 10) 31 88 88
Էլ. փոստ՝ acba@acba.am 
Կայք՝ www.acba.am


«NABU»-ն՝ Գերմանիայի Բնության Պահպանության Միությունը, հիմնադրվել է 1899թ.-ին: Այն երկրի հնագույն և խոշորագույն բնապահպանական միություններից է, որին անդամակցում է բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև վտանգված ապրելավայրերի պահպանության նվիրյալ ավելի քան 620 000 անդամ և հովանավոր: 
Միության գործունեության հիմքում կենդանիների ապրելավայրերի և կենսաբազմազանության պահպանումն է, կայուն գյուղատնտեսության զարգացման խթանումը, անտառների կառավարման և ջրամատակարարման համակարգերի զարգացումը, ինչպես նաև հասարակությունում բնության պահպանության կարևորության գիտակցումը և այդ գիտակցության բարձրացումը: Միության գլխավոր գրասենյակը գտնվում է Բեռլինում: 
2007 թվականի մարտին «NABU»-ն և ՀՀ բնապահպանության նախարարությունը ստորագրել են Հայաստանի կենսաբազմազանության պահպանության մասին համագործակցության համաձայնագիր:

Հասցե՝ ք. Երևան, Իսահակյան 18, 3 -րդ սենյակ
Հեռ.՝ +374-44-599949
Էլ. փոստ՝ armenia@nabu.de
Կայք՝ http://nabu.am/