Նաիրիան
Ապրանքի տեսակները և համառոտ նկարագրությունը | Ընկերությունն արտադրում է խնամքի բնական միջոցներ՝ դեմքի, մարմնի և մազերի համար: Արտադրության մեջ օգտագործվող հումքն աճեցվում է Կոտայքի մարզի Արագյուղում։ Պատրաստվում է ամբողջությամբ բնական բաղադրիչներից։ Բաղադրիչների 70% ծագում է Հայաստանից։ |
---|---|
Առանձնահատկությունները | Դամասկոսյան վարդի եթերայուղը ոչ միայն աննման բույր ունի, այլև` զորեղ հակաօքսիդիչ հատկություններ: Յուղը հատկապես օգտակար է նրանց, ովքեր փնտրում են մաշկի հակատարիքային լուծումներ: |
Ընկերության պատմությունը, տեսլականը, առաքելությունը | 2012-ին հիմնադրված «Նաիրիան»-ը առաջին հայկական 100% բնական կոսմետիկա արտադրող ընկերությունն է, որն իր բանաձևերը ստեղծում է արոմաթերապիայի սկզբունքների և մանրակրկիտ գիտական հետազոտության վրա: Ընկերությունը մշակել է մաշկի բոլոր տեսակների և խնդիրների համար կոսմետիկական լուծումների համապարփակ շարք՝ մոտ 60 անուն ապրանք, որոնց առաջին հավաքածուն հանրությանն է ներկայացվել չորս տարվա գիտահետազոտական աշխատանքից հետո՝ 2015թ. հոկտեմբերին: Արտադրանքը չի պարունակում վնասակար քիմիական նյութեր, արհեստական բույրեր կամ ներկեր: Բաղադրիչների շուրջ 70%-ը ստացվում է Կոտայքի մարզում գտնվող էկոլոգիապես մաքուր տնտեսության մինչև 100կմ շառավղով տարածքում: Ընկերության հիմնադիրներ Արա և Անահիտ Մարկոսյանները հայրենադարձներ են, ովքեր մինչ այդ 23 տարի ապրել և աշխատել են ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում: Վերամշակումն ու վերօգտագործումը, ինչպես նաև գյուղական համայնքի կառուցումն ու աշխատատեղերի ստեղծումը ընկերության աշխատաոճի հիմնարար սկզբունքներն են: |
Սերտիֆիկացում | Անցումային Գործընթացն ավարտված չէ, սերտիֆիկացումը կատարվում է «Էկոգլոբ» ընկերության կողմից: 2019-276-USDA NOP Organic Regulations, 7 CFR Part 205 |
Օրգանական արտադրանքը | Դամասկոսյան վարդի եթերայուղ, վարդաջուր, վարդի թերթիկներ |
Իրացում և վաճառք | Ֆիրմային խանութներ՝ Երևանում |
Հավելյալ նյութեր | Մրցանակներ |