Home
https://organicarmenia.bio/sites/default/files/styles/1140x500/public/main-picture/ORWACO%20CJSC%2003.JPG?itok=Da5IZMG_

ՕՌՎԱԿՕ

Պարարտանյութեր
Ապրանքի տեսակները և համառոտ նկարագրությունը

Արտադրությունն սկսվել է 2011 թվականին: Ընկերությունն արտադրում է օրգանական պարարտանյութեր՝ կենսահումուս, կենսահեղուկ, գրանուլացված կենսահումուս, օրգանոմիքս, սուպեր կոմպոստ, սուպեր միքս:

Առանձնահատկությունները

Էկոլոգիապես մաքուր և կենսաբանորեն ակտիվ օրգանական պարարտանյութ, որը ստացվում է կալիֆորնիական կարմիր որդերի և միկրոօրգանիզմների միջոցով օրգանական թափոնների վերամշակման արդյունքում:
Արտադրատեսակները էկոլոգիապես մաքուր, կենսաբանորեն ակտիվ օրգանական պարարտանյութեր են, որոնք անվտանգ են օգտագործման համար, հարստացնում են հողը օրգանական զանգվածով՝ ապահովելով կայուն և բարձր բերքատվություն:

Ընկերության պատմությունը, տեսլականը, առաքելությունը

Երազանքից՝ իրականություն

Դեռևս ուսանողական տարիներից ինձ խորապես մտահոգել է օրգանական մնացորդների և թափոնների հարցը․ ես հավատում էի, որ դրանք պետք է դիտարկել ոչ թե որպես շրջակա միջավայրն աղտոտող թափոն, այլ՝ արժեքավոր արտադրանքի համար պիտանի օգտակար ռեսուրս: Այդպիսով, իմ մասնագիտական երազանքը դարձավ օրգանական թափոններին երկրորդ կյանք տալը:

Մասնագիտական երազանքս հնարավոր դարձավ կյանքի կոչել հայ և նորվեգացի մտահոգ մարդկանց և կազմակերպությունների աջակցության շնորհիվ:

Երեք տարի շարունակ հայ և նորվեգացի գործընկերների հետ համատեղ իրականացրած գիտական ուսումնասիրությունները տվեցին իրենց արդյունքը. մեզ հաջողվեց կալիֆորնիական կարմիր որդերի և միկրոօրգանիզմների միջոցով որոշակի օրգանական մնացորդների վերամշակումից ստանալ որակյալ, օրգանական պարարտանյութ, որի հիման վրա էլ 2011թ․-ին Աբովյան քաղաքում համատեղ ջանքերով հիմնադրեցինք օրգանական թափոնների վերամշակման գործարանը՝ «ՕՌՎԱԿՕ»-ն՝ մեր առջև նպատակ ունենալով փակել բնապահպանական շղթան և խթանել անթափոն արտադրությունը։
Ժամանակի ընթացքում «ՕՌՎԱԿՕ»-ն, ընդլայնելով իր արտադրական ծավալը, այժմ ֆերմերին տալիս է լայն հնարավորություն՝ տարատեսակ մշակաբույսերի մշակության մեջ հրաժարվելու վնասակար քիմիկատներից՝ փոխարենն օգտագործելով օրգանական, բնական պարարտանյութեր, և տալու վիտամիններով հարուստ, անվտանգ արտադրանք։

Լուսինե Նալբանդյան
«ՕՌՎԱԿՕ» ՓԲԸ-ի համահիմնադիր, գործադիր տնօրեն

Տեսլականը – Տարածաշրջանում դառնալ համաշխարհային ստանդարտներին համապատասխանող օրգանական պարարտանյութեր արտադրող խոշորագույն ընկերություն, որն իր բազմազան արտադրատեսակներով կոչված է բարձրացնելու հողի բերրիությունը և մշակաբույսերի բերքատվությունը՝ ստեղծելով կայուն ագրոէկոհամակարգեր։

Նպատակը – Մեր նպատակն է փակել բնապահպանական շղթան և խթանել անթափոն արտադրությունը։

Արժեքները   
•    Գիտելիք - Մեր գործունեության հիմքում գիտելիքն է և պրոֆեսիոնալիզմը։
•    Աճ - Մեր աճի և զարգացման հիմքը նոր ու բազմազան տեսականու արտադրությունն է՝ երաշխավորելով բնական ակտիվների տնտեսական ներուժի լիարժեք իրացումը՝ կայուն հիմունքներով։
•    Պատասխանատվություն - Մենք բարձր պատասխանատվությամբ ենք մոտենում մեր հաճախորդների «կանաչ աշխարհ» ստեղծելու երազանքին:
•    Ստեղծագործական մոտեցում - Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում թիմի ներսում ստեղծագործ ու նորարարական «ծաղկող մշակույթի» խթանմանը՝ մեր հաճախորդների կարիքների բավարարման համար:
•    Հարգանք - Միմյանց նկատմամբ հարգանքն ու վստահությունը աշխատանքային գործընթացը դարձնում են հաճելի և արդյունավետ։
Համբավ - Մեր վերադարձող հաճախորդները լավ համբավի լավագույն երաշխիքն են:

Սերտիֆիկացում

Սերտիֆիկացված

Սերտիֆիկացումը կատարվել է «Էկոգլոբ» ընկերության կողմից:

Օրգանական արտադրանքը

Օրգանական պարարտանյութեր՝ կենսահումուս, կենսահեղուկ, գրանուլացված կենսահումուս, օրգանոմիքս, սուպեր կոմպոստ, սուպեր միքս

Իրացում և վաճառք

Վաճառք՝ անմիջապես գործարանից, կայքում գործող օնլայն խանութի միջոցով, մասնագիտացված և ծաղկի խանութներում, տնտեսական խանութներում, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի միջոցով

Գինը ՀՀ դրամով և արտարժույթով

Գներն՝ ըստ արտադրատեսակի փաթեթավորման չափերի

Կենսահումուս 
500 մլ    210 ՀՀ դրամ, 0,39 եվրո, 0,45 ԱՄՆ դոլար, 26,25 ՌԴ ռուբլի
2.5 կգ    550 ՀՀ դրամ, 1,02 եվրո, 1,17 ԱՄՆ դոլար, 68,75 ՌԴ ռուբլի
5 կգ    920 ՀՀ դրամ, 1,70 եվրո, 1,96 ԱՄՆ դոլար, 115 ՌԴ ռուբլի
20 կգ    2800 ՀՀ դրամ, 5,19 եվրո, 6,39 ԱՄՆ դոլար, 350 ՌԴ ռուբլի
40 լ    4000 ՀՀ դրամ, 7,41 եվրո, 8,52 ԱՄՆ դոլար, 500 ՌԴ ռուբլի

Կենսահեղուկ
1 լ     700 ՀՀ դրամ, 1,30 եվրո, 1,49 ԱՄՆ դոլար, 87,5 ՌԴ ռուբլի
5 լ    2300 ՀՀ դրամ, 4,26 եվրո, 4,9 ԱՄՆ դոլար, 287,5 ՌԴ ռուբլի
10 լ    3450 ՀՀ դրամ, 6,39 եվրո, 7,34 ԱՄՆ դոլար, 431,25 ՌԴ ռուբլի

Գրանուլացված կենսահումուս
1 լ     850 ՀՀ դրամ, 1,58 եվրո, 1,81 ԱՄՆ դոլար, 106,25 ՌԴ ռուբլի
5 լ    3000 ՀՀ դրամ, 5,56 եվրո, 6,39 ԱՄՆ դոլար, 375 ՌԴ ռուբլի

Օրգանոմիքս
20 կգ    1200 ՀՀ դրամ, 2,23 եվրո, 2,56 ԱՄՆ դոլար, 150 ՌԴ ռուբլի
40 լ     1750 ՀՀ դրամ, 3,24 եվրո, 3,72 ԱՄՆ դոլար, 218,75 ՌԴ ռուբլի

Սուպեր Միքս
2.5 լ    300 ՀՀ դրամ, 0,56 եվրո, 0,64 ԱՄՆ դոլար, 37,5 ՌԴ ռուբլի
5 լ    460 ՀՀ դրամ, 0,85 եվրո, 0,98 ԱՄՆ դոլար, 57,5 ՌԴ ռուբլի
10 լ    700 ՀՀ դրամ, 1,30 եվրո, 1,49 ԱՄՆ դոլար, 87,5 ՌԴ ռուբլի
35 լ    1600 ՀՀ դրամ, 2,96 եվրո, 3,41 ԱՄՆ դոլար, 200 ՌԴ ռուբլի

Սուպեր Կոմպոստ
1 խմ     15000 ՀՀ դրամ, 27,78 եվրո, 31,92 ԱՄՆ դոլար, 1875 ՌԴ ռուբլի

Հավելյալ նյութեր
Տեսանյութեր
Հաճախորդները և իրենց կարծիքները

«Ես օգտվում եմ օրգանական պարարտանյութերից և շատ գոհ եմ որակից, իսկ իմ ծաղիկները շատ հիանալի են զգում իրենց։ Գերազանց որակ, հիանալի էֆեկտ։ Շնորհակալություն»
 Wall Décore

Last updated
2019-10-21
Լուսինե Նալբանդյան
CONTACT INFORMATION
«ՕՌՎԱԿՕ» ՓԲԸ
Kotayk
ք. Աբովյան, Կոտայքի մարզ Էդ․ Պետրոսյան փող., շենք 1/29/10
+ 374 93 64 40 35
www.orwaco.am