Անուկի
| Ապրանքի տեսակները և համառոտ նկարագրությունը | Մեղր, ծոր մեղր, մեղրահացով մեղր, մեղվակաթ: Տարեկան միջին ծավալը փոփոխական է: |
|---|---|
| Առանձնահատկությունները | Մեղրն արտադրվում է Կալավանում, էկոլոգիապես մաքուր միջավայրում, որտեղ շրջակա միջավայրից մեղվաբուծական մթերքի աղտոտման ռիսկը բացառվում է։ Կալավանում արտադրվող մեղրը տարբերվում է տարածքային առանձնահատկությամբ, իրեն բնորոշ յուրահատուկ բույրով և համով։ |
| Ընկերության պատմությունը, տեսլականը, առաքելությունը | Ընկերությունը սկսել է զբաղվել մեղվապահությամբ 1998 թվականին: Սկզբնկանա փուլում ձեռք է բերվել երեք մեղվաընտանիք, իսկ այսօր տնտեսությունում մեղվաընտանիքների թիվը հասնում է 100-ի: |
| Սերտիֆիկացում | Անցումային Գործընթացն ավարտված չէ, սերտիֆիկացումը կատարվում է «Էկոգլոբ» ընկերության կողմից: |
| Օրգանական արտադրանքը | Մեղր, ծոր մեղր, մեղրահացով մեղր, մեղվակաթ |
| Իրացում և վաճառք | Այլ խանութներ և առևտրային կետեր |
| Գինը ՀՀ դրամով և արտարժույթով | 4000 ՀՀ դրամ |
| Հավելյալ նյութեր | Տնտեսությունում կազմակերպվում են տուրիստական այցեր, որոնք թույլ են տալիս զբոսաշրջիկներին ծանոթանալ օրգանական մեղրի արտադրության գործընթացին, մասնակցել մեղրի և մեղվակաթի համտեսի: |















