HOLA
| Ապրանքի տեսակները և համառոտ նկարագրությունը | Ընկերությունն արտադրում է մեղր, ինչպես նաև մայրակաթ, ծաղկախյուս, ծաղկափոշի՝ ըստ պատվերի: Մեղրն արտադրվում է Լոռու մարզի Հավալար համայնքի տարածքում, որտեղ մշակաբույսեր չեն աճեցվում: Տարածքը հարուստ է վայրաճ անտառներով և ծաղկաշատ խոտհարքերով, ուր բույսերը հատկապես նեկտարատու են: |
|---|---|
| Առանձնահատկությունները | Արտադրության ընթացքում քիմիական միջոցներ չեն կիրառվում: |
| Ընկերության պատմությունը, տեսլականը, առաքելությունը | Ընտանեկան բիզնես, որն անցել է օրգանական արտադրության 2016 թվականից: |
| Սերտիֆիկացում | Անցումային Գործընթացն ավարտված չէ, սերտիֆիկացումը կատարվում է «Էկոգլոբ» ընկերության կողմից: |
| Օրգանական արտադրանքը | Մեղր, մայրակաթ, ծաղկախյուս, ծաղկափոշի և այլն |
| Իրացում և վաճառք | Տնային վաճառակետ |
| Գինը ՀՀ դրամով և արտարժույթով | 4000 ՀՀ դրամ |







