Օրգանական միրգ արտադրողների կոոպերատիվ
| Ապրանքի տեսակները և համառոտ նկարագրությունը | Ընկերությունն արտադրում է ծիրան: Տարեկան միջինը ստացվում է մինչև 100 տ: |
|---|---|
| Առանձնահատկությունները | Ծիրանն առանձնանում է յոդի բարձր քանակությամբ, մրգի մեջ չոր նյութերի բարձր քանակով և համային հատկանիշներով: |
| Ընկերության պատմությունը, տեսլականը, առաքելությունը | Արտադրությունը սկսվել է 2017 թվականին: Միրգն արտադրվում է Արմավիրի Շենիկ, Մրգաշեն, Այգեվան, Նաիրի, Արգինա և Արագածոտնի մարզի Լուսակն համայնքներում: Ընկերության ստեղծման հիմք է դարձել օրգանական գյուղմթերքի աճող պահանջարկը: Կոոպերատիվին միավորվելու ցանկություն են հայտնել նաև մի խումբ ֆերմերներ: |
| Սերտիֆիկացում | Անցումային Գործընթացն ավարտված չէ, սերտիֆիկացումը կատարվում է «Էկոգլոբ» ընկերության կողմից: |
| Օրգանական արտադրանքը | Ծիրան |
| Իրացում և վաճառք | Տեղական շուկա |
| Գինը ՀՀ դրամով և արտարժույթով | Շուկայական |
| Հավելյալ նյութեր | Ընկերությունը կարծիք է հայտնել, որ օրգանական գյուղատնտեսությունը պետական աջակցության կարիք ունի: |