Home

Փամփ

Մեղր
Ապրանքի տեսակները և համառոտ նկարագրությունը

Ընկերությունն արտադրում է մեղր, կրեմ-մեղր: Տարեկան միջինը ստացվում է մոտավորապես 7000 – 10000 կգ մեղր: Մեղրը ստացվում է Արաքս գետի հարթավայրային, ծովի մակերևույթից մոտ 300-400 մետր բարձրության վրա գտնվող, ինչպես նաև Սյունիքի նախալեռնային և լեռնային գոտիներն ընդգրկող տարածքներում՝ 1800-2200 մետր բարձրության վրա աճող տարատեսակ, այդ թվում՝ էնդեմիկ բուսատեսակներից։
Արտադրվում են նաև մեղրի և խնձորի քացախ,  աճեցվում են «Գրեննի Սմիթ», «Ջոնագոլդ», «Գալա», «Պինովա», «Գոլդեն Դելիշես» և այլ տեսակների խնձոր, «Կոնֆերանս» տեսակի տանձ:
Մեղրը շշալցվում է Սյունիքի մարզի Իշխանասար գյուղում:

Առանձնահատկությունները

Մեղրի որակի, բաղադրության և տարատեսակ այլ բնութագրերն ու հատկությունները հավաստիացված են բազմաթիվ փորձաքննություններով:

Ընկերության պատմությունը, տեսլականը, առաքելությունը

Արտադրությունը սկսվել է 2014 թվականին: Արտադրության առաջին օրվանից ի վեր ընկերությունն իր առջև դրել է բարձր նշաձող՝ մշտապես ձգտելով շուկայում ներկայացնել միայն լավագույնը, արտադրել առանց հավելումների կամ օրգանական դեղամիջոցների ստացվող արտադրանք:
Ընկերության արտադրանքը մեծ պահանջարկ ունի տարվա ցանկացած եղանակի:

Սերտիֆիկացում

Անցումային

Գործընթացն ավարտված չէ, սերտիֆիկացումը կատարվում է «Էկոսերտ» ընկերության կողմից:

Առկա են տեղական սերտիֆիկատներ, եվրոպական առաջատար ընկերություններում կատարված փորձարկումների արդյունքներ

Օրգանական արտադրանքը

Մեղր, կրեմ-մեղր

Իրացում և վաճառք

«Նոր Զովք», «Պարմա», «Քարֆուր», «Հալեպ», այլ խանութներ և առևտրային կետեր

Գինը ՀՀ դրամով և արտարժույթով

6000-65000 ՀՀ դրամ
9-10 եվրո
10-11 ԱՄՆ դոլար
600-700 ՌԴ ռուբլի

Last updated
2019-10-20
Քրիստինե Աթոյան
CONTACT INFORMATION
«ԱՆԴ» ՍՊԸ
Syunik
Փ․Բուզանդի 1/3, ք. Երևան | գ․ Իշխանասար, Սյունիքի մարզ
+ 374 10 52 26 10
+ 374 94 84 80 53
+ 374 93 40 37 90
http://and.am/hy
Export
AE
US