Փամփ
Ապրանքի տեսակները և համառոտ նկարագրությունը | Ընկերությունն արտադրում է մեղր, կրեմ-մեղր: Տարեկան միջինը ստացվում է մոտավորապես 7000 – 10000 կգ մեղր: Մեղրը ստացվում է Արաքս գետի հարթավայրային, ծովի մակերևույթից մոտ 300-400 մետր բարձրության վրա գտնվող, ինչպես նաև Սյունիքի նախալեռնային և լեռնային գոտիներն ընդգրկող տարածքներում՝ 1800-2200 մետր բարձրության վրա աճող տարատեսակ, այդ թվում՝ էնդեմիկ բուսատեսակներից։ |
---|---|
Առանձնահատկությունները | Մեղրի որակի, բաղադրության և տարատեսակ այլ բնութագրերն ու հատկությունները հավաստիացված են բազմաթիվ փորձաքննություններով: |
Ընկերության պատմությունը, տեսլականը, առաքելությունը | Արտադրությունը սկսվել է 2014 թվականին: Արտադրության առաջին օրվանից ի վեր ընկերությունն իր առջև դրել է բարձր նշաձող՝ մշտապես ձգտելով շուկայում ներկայացնել միայն լավագույնը, արտադրել առանց հավելումների կամ օրգանական դեղամիջոցների ստացվող արտադրանք: |
Սերտիֆիկացում | Անցումային Գործընթացն ավարտված չէ, սերտիֆիկացումը կատարվում է «Էկոսերտ» ընկերության կողմից: Առկա են տեղական սերտիֆիկատներ, եվրոպական առաջատար ընկերություններում կատարված փորձարկումների արդյունքներ |
Օրգանական արտադրանքը | Մեղր, կրեմ-մեղր |
Իրացում և վաճառք | «Նոր Զովք», «Պարմա», «Քարֆուր», «Հալեպ», այլ խանութներ և առևտրային կետեր |
Գինը ՀՀ դրամով և արտարժույթով | 6000-65000 ՀՀ դրամ |