Home

Board members

Լուսինե Նալբանդյան

«Օրգանական Հայաստան» ասոցիացիայի համահիմնադիր, Նախագահ «ՕՌՎԱԿՕ» ՓԲԸ համահիմնադիր, տնօրեն

  • Ավելի քան 13 տարվա աշխատանքային փորձ կայուն, օրգանական գյուղատնտեսության ոլորտում
  • 2006թ.-ից աշխատել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ում, որպես ագրոէկոլոգ փորձագետ և համակարգել է բազմաթիվ գյուղի կայուն զարգացման, ագրոէկոտուրիզմի, կայուն , օրգանական գյուղատնտեսության, կենսաբազմազանության պահպանության, համայնքային զարգացման ծրագրեր:
  • Հանդիսանում է "Pesticide Action Network Europe"-ի և «Գյուղի կայուն զարգացում» գյուցատնտեսական հիմնադրամի խորհրդի անդամ:

Տիգրան Ծատուրյան

«Օրգանական Հայաստան» ասոցիացիայի համահիմնադիր Վերամշակման խմբի համակարգող

• Ունի ավելի քան 20 տարվա փորձ գյուղմթերքի վերամշակման ոլորտում
• Առաջինը Հայաստանում արտադրել է սերտիֆիկացված ՕՐԳԱՆԱԿԱՆ չրեր 
• Ունի խորհրդատվական գործունեության հսկայական փորձ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արտերկրում
• ՕՐԳԱՆԱԿԱՆ վերամշակման ոլորտում եզակի խորհրդատու

Արեգ Գալստյան

«Օրգանական Հայաստան» ասոցիացիայի համահիմնադիր, Վայրի հավաք խմբի համակարգող, Անթառամ ՍԿ

  • Ունի ավելի քան 10 տարվա փորձ վայրի հավաքի և թեյերի արտադրության ոլորտում 
  • Ունի մեծ փորձ օրգանական ստանդարտների ներդրման և նոր նախագծերի գործարկման մեջ
  • Ավելի քան չորս տարի ներգրավված է կազմակերպություններում միջազգային ստանդարտների ներդրման և խորհրդատվության ոլորտում

Նաիրա Մկրտչյան

«Օրգանական Հայաստան» ասոցիացիայի համահիմնադիր, Ծառայություններ եւ ներդրանքներ խմբի համակարգող, Ագրոբիզնեսի և մարքեթինգի բաժնի տնօրեն, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամ

  • Ավելի քան 20 տարվա փորձ զարգացման ծրագրերում
  • 2000թ.-ից իրականացրել է Հայաստանում ԱՄՆ գյուղդեպարտամենտի և մի շարք միջազգային ծրագրեր, որոնք ուղղորդված են եղել Հայաստանում գյուղատնտեսական արժեշղթաների զարգացմանը
  • Իրականացրել է ծրագրեր, որոնք աջակցել են Հայաստանի ագրոբիզնեսներին, խթանել իրենց արտադրանքը արտերկրյա շուկաներում
  • Հանդիսանում է ՔԱՐԴ Ագրոսերվիս ընկերության հիմնադիրներից

Սամվել Մխիթարյան

«Օրգանական Հայաստան» ասոցիացիայի համահիմնադիր, Մեղվաբուծության խմբի համակարգող

  • Ունի ավելի քան 15 տարվա փորձ մեղվապահության ոլորտում
  • Արտադրում է օրգանական անցումային մեղր, HOM ապրանքանշանով 
  • «Լոռու մարզում օրգանական մեղվաբուծության հիմնում և կայուն զարգացում» ծրագրի ղեկավար (OASI)
  • Լոռու մարզի «Լավագույն Մեղվաբույծ», Բերքի տոն, 2009թ. եւ 2016թ.