Home
http://organicarmenia.bio/sites/default/files/styles/1140x500/public/main-picture/Chir%20packaging%202.jpg?itok=LpPLVahu

Չրի տուն

Միրգ, բանջարեղեն, հատապտուղ
Չրեղեն
Ապրանքի տեսակները և համառոտ նկարագրությունը

Ընկերությունն արտադրում է սալորի, դեղձի, ծիրանի, բալի չիր, օրգանական ելակ և ելակի չիր: Մանր կամ չրի համար ոչ պիտանի մթերքն օգտագործվում է քաղցր սուջուխի արտադրության համար: Ելակն արտադրվում է ջերմոցային պայմաններում:

Առանձնահատկությունները

Չրի արտադրություն գործընթացներում օգտագործվում է արևային էներգիա, օբսիդիան քար: Վերջինս հատկություն ունի կուտակել արևի ջերմությունը՝ արագացնելով չորացման ընթացքը: Շաքարավազ կամ մրգային հյութ չրի արտադրության մեջ չի օգտագործվում: Ելակն աճում է բնական եղանակով՝ առանց արհեստական պարարտանյութերի, հակաբիոտիկների, թունաքիմիկատների և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործման։

Ընկերության պատմությունը, տեսլականը, առաքելությունը

Արտադրությունն սկսվել է 2016 թվականին: Ընկերության կարգախոսն է՝ «Քայլ՝ դեպի առողջ ապրելակերպ»: Ջերմոցի կառուցումը ֆինանսավորվել է ԵՄ «ՕԳԱՆ» («Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն») ծրագրի շրջանակում:

Ընկերությունը ծրագրում է ընդլայնել առաջարկվող ծառայությունները՝ ներառելով նաև ագրոտուրիզմը:

Սերտիֆիկացում

Անցումային

Օրգանական արտադրանքը

Ելակ, ելակի չի

Last updated
2019-10-26
Պողոս Հովհաննիսյան
CONTACT INFORMATION
Չրի տուն
Aragatsotn
գ. Բյուրական 0213, Արագածոտնի մարզ 20-րդ փող., տուն 72
+ 374 55 70 78 49