Home
http://organicarmenia.bio/sites/default/files/styles/1140x500/public/main-picture/thumbnail_Screen%20Shot%202020-01-22%20at%2021.16.42.png?itok=6KApi524

Անթառամ

Թեյեր, դեղաբույսեր
Ապրանքի տեսակները և համառոտ նկարագրությունը

Ընկերությունն արտադրում է օրգանական դեղաբույսեր և օրգանական բուսական թեյեր: Արտադրանքի համար բույսերը հավաքվում են Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Լոռու և Տավուշի մարզերից:
Ընկերությունը տարեկան միջինն արտադրում է շուրջ 7000 կգ դեղաբույս և թեյ:

Առանձնահատկությունները

Արտադրական գործընթացը վերահսկվում է դեղագործների կողմից, ինչն ապահովում է թե օրգանական պահանջներին, և թե սննդամթերքի անվտանգության և դեղագործական լավորակության համապատասխանություն:

Ընկերության պատմությունը, տեսլականը, առաքելությունը

Ընկերության պատմությունը սկիզբ է առնում 1980-աններից: Դեղագործ Անտոն Գալստյանն, ավարտելով Երևանի բժշկական ինստիտուտի դեղագործական բաժինը, տարիներ շարունակ շրջել է Հայաստանով, զբաղվել բանահավաքչությամբ և ուսումնասիրել տարբեր գյուղերի բուսաբուժական ավանդույթները: Համադրելով ավանդական դեղատոմսերը ժամանակակից ապացուցողական բժշկության սկզբունքների  և դեղագործական գիտական գրականության տվյալների  հետ՝ մշակել է յուրահատուկ դեղատոմսեր և 1989 թվականից ձեռնարկել դեղաբույսերի և թեյերի արտադրություն:

2018թ.-ից ընկերությունն իր արտադրանքն արտահանում է Գերմանիա, 2019թ.-ից՝ Ֆրանսիա: 2016թ.-ից մասնակցում է բազմազան ցուցահանդեսների և ակտիվորեն աշխատանքներ իրականացնում շուկան և գործընկերների ցանկն ընդլայնելու ուղղությամբ:
Արտադրում է շուրջ 150 տեսակ թեյ և դեղաբույս:
Միայն 2019թ.-ի ընթացքում շուրջ 100 առևտրային նմուշ է ուղարկվել գործընկերներին:

Ընկերության զարգացման տեսլականի հիմքում շուկայում հավելյալ արժեք բերող մրցունակ արտադրանք առաջարկելն է:

Ընկերությունը նպատակ ունի իր գործունեությամբ նպաստել նաև գործընկերների զարգացմանն ու առաջխաղացմանը, շահույթ ստանալու հնարավորությունների ստեղծմանը, օրգանական արտադրությունը լայն սպառողին հասանելի դարձները և օրգանական արտադրատեսականու ընդլայնումը:

Սերտիֆիկացում

Սերտիֆիկացված 

Օրգանական ՀՀ/ԳԿ/ԵՄ

2019-284

Սերտիֆիկացումը կատարվել է «Էկոգլոբ» ընկերության կողմից:

Օրգանական արտադրանքը

Ներկայում սպառողական փաթեթավորմամբ օրգանական արտադրանք չի առաջարկվում

Last updated
2019-10-21
Արեգ Գալստյան
CONTACT INFORMATION
«Անթառամ» ԱԿ
Yerevan
ք. Երևան, Աղբյուր Սերոբի փող., շենք 5
+ 374 10 26 61 00
+ 374 91 40 59 68
www.antaram.am
Export
FR
DE
RU
SK