Home
http://organicarmenia.bio/sites/default/files/styles/1140x500/public/main-picture/Hola%20packaging%20wo%20ORGANIC.jpg?itok=ZjcaQ_CD

HOLA

Մեղր
Ապրանքի տեսակները և համառոտ նկարագրությունը

Ընկերությունն արտադրում է մեղր, ինչպես նաև մայրակաթ, ծաղկախյուս, ծաղկափոշի՝ ըստ պատվերի:
Օրգանական, վայրաճ տարածաշրջանում բազմազան բույսերից ստացված նեկտարից արտադրվող մեղրը և մեղվանյութերը (մայրակաթ, ծաղկախյուս, ծաղկափոշի և այլն) առողջարար են և ունեն բուժական նշանակություն:
Օրինակ առյուծագի, ալոճի, դաղձի ծաղիկներից ստացված նեկտարով մեղրն օգտակար է սիրտ-անոթային հիվանդության դեպքում:
Մեղուներին կերակրելիս ավելացվող բուժաբույսերի թուրմերը ստացվող մեղրին հաղորդում են բուժական հատկություններ:

Մեղրն արտադրվում է Լոռու մարզի Հավալար համայնքի տարածքում, որտեղ մշակաբույսեր չեն աճեցվում: Տարածքը հարուստ է վայրաճ անտառներով և ծաղկաշատ խոտհարքերով, ուր բույսերը հատկապես նեկտարատու են:
 

Առանձնահատկությունները

Արտադրության ընթացքում քիմիական միջոցներ չեն կիրառվում:

Ընկերության պատմությունը, տեսլականը, առաքելությունը

Ընտանեկան բիզնես, որն անցել է օրգանական արտադրության 2016 թվականից:
Ընկերությունն առաջիկայում նախատեսում է մեծացնել մեղուների քանակը:

Սերտիֆիկացում

Անցումային

Գործընթացն ավարտված չէ, սերտիֆիկացումը կատարվում է «Էկոգլոբ» ընկերության կողմից:

Օրգանական արտադրանքը

Մեղր, մայրակաթ, ծաղկախյուս, ծաղկափոշի և այլն

Իրացում և վաճառք

Տնային վաճառակետ

Գինը ՀՀ դրամով և արտարժույթով

4000 ՀՀ դրամ
Արտարժույթով գինը հաշվարկվում է ըստ օրվա բանկային փոխարժեքի

Last updated
2019-10-20
Հրահատ Սիմոնյան
CONTACT INFORMATION
«Հրահատ Սիմոնյան» ԱՁ
Lori
փ. Այգեստան, տնակ 257, ք. Սպիտակ, Լոռու մարզ
+ 374 94 56 26 04
+ 374 96 56 26 04